Փաշազադեն Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել է մարդկանց «բռնության մղելու» մեջ
Հասարակություն
18:09 11/06/2025
Տարածաշրջան

Փաշազադեն Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել է մարդկանց «բռնության մղելու» մեջ

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ է հղել, որում Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել է «մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու մեջ»: Այս մասին գրում է  ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

«Կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները»,- ասված է Փաշազադեն։ 

Նա նաև նշել է, «Ադրբեջանի տարածքում՝ 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, որը ճանաչվել է համաշխարհային հանրության կողմից, չկա «Արցախ» անունով վարչական միավոր։ Նույնիսկ Հայաստանի վարչապետը ստիպված էր ճանաչել այս պատմական իրականությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշազադեն Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել է մարդկանց «բռնության մղելու» մեջ